
Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ․ մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
- 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
- շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լուսաանկարը՝ Ֆոտոլուրի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել