
Նամակ արհեստական բանականությանը․ Microsoft Copilot-ը Telegram-ում է
Telegram-ում արդեն կարող եք որոնում անել, հարցեր տալ և զրուցել AI չաթբոտի հետ: Microsoft-ը հավելվածում ավելացրել է Copilot բոտը, որը անվճար տարբերակով հասանելի է Telegram-ի բոլոր օգտատերերի համար։
Առայժմ չաթբոտի հետ կարող եք շփվել ու պատասխաններ ստանալ միայն տեքստերով. այն դեռ չի կարողանում ֆայլեր վերլուծել կամ նկարներ գեներացնել։
Microsoft-ի փոխանցմամբ՝ Bing Search-ի միջոցով Copilot-ը կարող է որոնում անել համացանցում։ Այն կարող է ձեզ օգնել ճամփորդություն պլանավորելիս, կարող է ֆիթնես ուղեցույց կազմել ձեզ համար, ֆիլմեր առաջարկել ու կիսվել վերջին նորություններով։ Copilot-ին օրական կարող եք մինչև 30 հարց ուղարկել։
Չաթբոտի հետ զրույց սկսելուց առաջ Telegram-ը նախազգուշացնում է, որ այն օգտագործելու համար պիտի տրամադրես հեռախոսահամարդ։ Ընկերությունը չի ներկայացրել, թե ինչի համար է այս պահանջը։
Տեխնոլոգիական ընկերությունները փորձում են իրենց չաթբոտերը ներդնել իրենց տարբեր արտադրանքներում։ Վերջերս Meta ընկերությունը հայտարարեց, որ Meta AI-ը փորձարկում է Messenger-ում, WhatsApp-ում և Instagram-ում, Google-ի Gemini-ն էլ հասանելի է Google Messages-ում։ Ամիսներ առաջ նման բան արել էր նաև Իլոն Մասկը՝ X սոցիալական ցանցի Premium+ օգտատերերի համար հասանելի դարձնելով Grok չաթբոտը։
Տե՛ս նաև՝
Մեկնաբանել