
Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են. Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։
«Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարն՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել