
Աբովյան փողոցում վերակառուցվում է ստորգետնյա հասարակական սանհանգույցը
Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման նկատմամբ՝ հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել՝ հանրությանն իրազեկելու ընթացող աշխատանքների մասին:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել, և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը՝ սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել են հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,- ասել է Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել