
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Մայիսի 18-ին՝ ժամը 04:28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել