
Ահազանգ. Աբովյան փողոցում շինարարություն է ընթանում
Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է։ Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները։
Այս նողկալի և համառ ատելությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ բնական շարունակությունն է քաղաքապետարանի տարածած սուտ հատարարության, թե այդտեղ որևէ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում։
Մենք դատապարտում ենք հանրային տարածքներն այլանդակող և առևտրի գոտու վերածող բոլոր որոշումները և պահանջելու ենք նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Պահանջում ենք հողի հետլիցք կատարել և դադարեցնել Աբովյան փողոցի հանրային տարածքում ընթացող աշխատանքներ
«Մեր քաղաքը» նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել