
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթի մասնակիցները մոտենում են Երևանին (լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթով այսօր՝ մայիսի 9-ին, ուղևորվում է Երևան, որտեղ տեղի է ունենալու հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Քայլերթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզից՝ Կիրանցից։
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ այս շարժումը, ինչպես նշում է Սրբազանը, ստի և կեղծիքի դեմ պայքար է` հանուն ճշմարտության և արդարության։ Շարժման մասնակիցները ցանկանում են վերջ դնել Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին։ Երևանին մոտենալուն զուգընթաց քայլերթի մասնակիցների թիվն աճում է։ Ֆոտոշարքում մայիսի 8-ի քայլերթից լուսանկարներ են՝ Չարենցավանից Աբովյան ճանապարհին։















































Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել