
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է չոտնձգել իրավակարգի դեմ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Տավուշում սկսված սահմանազատման եւ սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները եւ նրանց միացած այլ բնակավայրերի մարդիկ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրաստ Սրբազանի գլխավորությամբ, քայլերթով գալիս են Երեւան։ Այսօր` մայիսի 9-ին, ժամը 4-ին նախատեսվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում։
Մեկնաբանել