
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը Տավուշից դեպի Երևան (լուսանկարներ)
«Ամսի 9-ին մեր ժողովուրդը, Աստծո կամոք, կհասնի Երևան և իր հստակ պահանջները կդնի»
Բագրատ Սրբազան։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշից քայլերթով գալիս է Երևան։ Շարժումն ու քայլերթը, ըստ առաջնորդների, մղված են Տավուշի մարզում միակողմանի սահմանազատումների դեմ պայքարին։
Քայլերթը մայիսի 4-ին մեկնարկել է Կիրանցից, նախատեսվում է Երևան հասնել մայիսի 9-ին՝ խորհրդանշական հաղթանակների օրը։
Ճանապարհին քայլերթի մասնակիցներին են միանում բազմաթիվ քաղաքացիներ, Երևան հասնելու ճանապարհին երթի մասնակիցների շարքերը խտանում են։ Շատերը պարզապես մոտենում են՝ ստանալու Բագրատ Սրբազանի օրհնությունը։
Ֆոտոշարքում քայլերթի ընթացքն է մայիսի 5-ին, երբ երթը Դիլիջանից քայլում էր Սևանի խճուղիով դեպի Երևան։
Մեկնաբանել