
Կիրանցիները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ Կառավարություն
Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել