
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից․ նրան մեղադրանք չի առաջադրվել
«Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ»-ը տեղեկացնում է, որ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից, քանի որ 60 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել։
«Նա Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման էր ենթարկվել և Տավուշի շարժման առաջնորդներից էր։
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր, ինչ ապրում էր այնտեղ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել