
Ավտովթար Անի-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 17:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Անի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Audi»-ի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վարորդները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել