
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ-ոց մայրուղային ջրատարը:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասը անմիջապես սկսեց ջրի հոսքի դադարեցումն ու ասֆալտի շերտի քանդումը: Պարզվեց՝ ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, ինչի հետևանքով խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք:
«Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդմամբ՝ այս պահին արդեն իրականացվում է ջրատարի եռակցման աշխատանքները: Արվում է առավելագույնը՝ նախապես հայտարարված 36 ժամվա փոխարեն, ջրամատակարարումը բնակավայրերում վերականգնել հնարավորինս շուտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել