
Երկու գիշեր անընդմեջ անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել Վիլնյուսում ՌԴ դեսպանության վրա
Լիտվայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին և 8-ին Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան վրա դյուրավառ խառնուրդով շշեր են նետել։ Այդ մասին հայտնում է Delfi-ն՝ հղում անելով ոստիկանության դեպարտամենտին։
Հետաքննության տվյալներով՝ առաջին անգամ դիվանագիտական ներկայացուցչությունը նմանատիպ հարձակման է ենթարկվե ապրիլի 7-ի գիշերը, մոտ 02:15-ին, իսկ երկրորդ անգամ՝ մեկ օր անց՝ ապրիլի 8-ի գիշերը՝ ժամը 02:46-ին:
Երկու դեպքում էլ, ինչպես հայտնել են ոստիկանությունից, վնասվել է դեսպանատան պատը։
«Միջադեպերն արձանագրվել են տեսախցիկների, ինչպես նաև դեսպանատան մոտ մշտապես հերթապահող ոստիկանների կողմից»,- հայտարարել է Լիտվայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռամունաս Մատոնիսը։
Լուսանկարը՝ РИА Новости / Ирина Павлова
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել