
«Փորձագիտական կենտրոնը» պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլ նյութերի հետազոտություն կիրականացնի
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակն ընդլայնվել է:
Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ հնավորությունների ընդլայնման և նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ այսուհետ կիրականացվեն նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղատնտեսության ոլորտում կիրառվող այլ օժանդակ նյութերի հետազոտություններ:
«Մասնավորապես, տարբեր օբյեկտներում և կրող առարկաների վրա դրանց հետքերի հայտնաբերման, տեսակների որոշման և նույնականացման վերաբերյալ: Բացի այդ, հնարավոր կլինի որոշել նաև նշված ապրանքատեսակների որակական ցուցանիշները և դրանց համապատասխանելիությունը՝ ՀՀ տարածքում գործող ստանդարտների պահանջներին»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել