
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել