
«Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչությունից հետո 95 մարդ անհետ կորած է համարվում
Նախնական տվյալներով՝ 95 մարդ շարունակում է անհետ կորած մնալ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ինչպես պնդում է Baza-ն, առանց բացահայտելու իր տեղեկատվության աղբյուրներին, համապատասխան ցանկերը կազմվել են օպերատիվ ծառայությունների կողմից՝ բարեկամների դիմումների հիման վրա։
Այս թիվը ներառում է նաև այն մարդկանց, որոնք չկան տուժածների և զոհերի ցուցակներում:
Ինչպես նշում է Baza-ն, կա հավանականություն, որ ցանկում առկա մարդկանց մի մասը ինչ-ինչ պատճառներով կապի դուրս չի գալիս։ Բացի այդ, հավանական է, որ նրանցից ոմանք գտնվում են զոհերի թվում, որոնց մասունքները հայտնաբերվել են, սակայն դեռևս չեն նույնականացվել։
Ներկայումս պաշտոնապես հայտնի է ահաբեկչության հետևանքով 143 զոհվածների մասին։ 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում շարունակում է մնալ հիվանդանոցներում, 19-ը (այդ թվում՝ 3 երեխա)՝ ծանր վիճակում։
Լուսանկարը՝ ИЗВЕСТИЯ/Андрей Эрштрем
Մեկնաբանել