HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականը բավական բարդ տարի էր ՊՆ-ի եւ ամբողջ Զինված ուժերի համար: Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական  տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են  ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Մայիս եւ սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակով պայմանավորված, Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների: Մարտական հերթապահությունը եւ դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ-ի կարողությունների վերականգնման, վերակազմավորման եւ համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ եւ միջազգային չափորոշիչների կիրառմամբ:

ՀՀ ՊՆ կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրերով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517.28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է 9.19 մլրդ դրամով: Կատարողականը կազմել է 525.81 մլրդ դրամ կամ 99.8 տոկոս: ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թվակաների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ: Դրանք կատարվել են նախատեսված ծավալներով եւ ժամկետներում:

Քննարկման մի մասը հանձնաժողովի որոշմամբ անցկացվել է փակ ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter