
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի. ՌԴ ՔԿ
Պաշտոնական վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
««Կրոկուս Սիթի Հոլ»-ի փլատակները մաքրելիս հայտնաբերվել են զոհվածների մարմիններ: Այսպիսով, զոհերի թիվն այս պահին կազմում է 133 մարդ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Baza-ն պնդում էր 143 զոհի մասին։ Տելեգրամյան 112 ալիքի տվյալներով՝ զոհվել է 150 մարդ, տուժել՝ 200-ը։ Այս տեղեկությունը հաստատող այլ տվյալներ չկան։
Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության տվյալներով էլ տուժել է 127 մարդ։
Լուսանկարը՝ Агентство «Москва»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել