
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը (լուսանկարներ)
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը։
«Հանրահավաքի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»,- նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ։
Հանրահավաքի վերջում նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ և առաջարկությունների փաթեթով։ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որին կարելի է միանալ՝ գրելով նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել