
Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Սակայն մինչ այդ, մարտի 16-ին, նա կայցելի Բաքու, ինչը կդառնա տարածաշրջանում Կոբախիձեի առաջին այցը։
Երևանում և Բաքվում Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կվարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն նաև հայ-վրացական և վրաց-ադրբեջանական հարաբերությունները։
Իրակլի Կոբախիձեն, որը նախորդ ամիս էր դարձել Վրաստանի վարչապետ, այդ պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Բրյուսել։ Նրա այցը Ադրբեջան և Հայաստան կլինեն Կոբախիձեի երկրորդ և երրորդ այցերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Կոբախիձեի հետ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս Վրաստանի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել էր Հայաստանի Հանրապետություն: Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ Վրաստանի վարչապետը ընդունել էր հրավերը։
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից
Մեկնաբանել