
«Առավոտ». փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը և բաց կրակի ներգործությունը
2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը և բաց կրակի ներգործությունը: Այսպիսի եզրահանգման են եկել փորձագետները' դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության արդյունքում:
Թերթի ունեցած տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել են փուչիկները լիցքավորած և Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել