
Պապիկյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցերը
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել