
9-ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան, որ մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ, մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:
«Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։
Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։
50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։
Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կենսաբանական մահ։
Ի պատասխան մամուլի հրապարակումների` հայտնում ենք, որ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել