
Մարտի 1-ից մինչ այսօր ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն, որից 397-ը՝ մարզային
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտնում է, որ մարտի 1-ից մինչ այսօր էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: Ներկայումս համակարգին ընդհանուր առմամբ միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը:
ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր մնացած դեղատներից և ապահովում է վերջիններիս միացումը համակարգին: Ընկերությունը մշտապես կապ է պահպանում դեղատների հետ, այդ թվում՝ մարզային դեղատների հետ, հրատապ արձագանքում նրանց խնդիրներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել