
«Բանական արհեստականություն». DALL·E-ն ու Midjourney-ն նոր մրցակից ունեն
Փորձե՞լ եք արհեստական բանականության ինչ-որ գործիքով նկար ստեղծել, որտեղ տեքստ է պետք։
Հավանաբար ստացել եք սիմվոլների անհասկանալի շարք, որը միայն առաջին հայացքից է տեքստ հիշեցնում, բայց իմաստ չունի։
Այս խնդրին կբախվեք անգամ տեքստից նկար գեներացնող առաջատար գործիքներն օգտագործելիս։
Google-ի նախկին աշխատակիցները այս խնդրի համար նոր լուծում են առաջարկում։
Հաղորդաշարի նոր էպիզոդում փորձարկել ենք Ideogram-ի` տեքստից նկար գեներացնող վերջին մոդելը, որը, ըստ ստեղծողների, երկու անգամ ավելի քիչ է սխալվում, քան գոյություն ունեցող մյուս մոդելները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել