
Արարատի մարզում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրօգտագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում «Հասմիկ Կուրղինյան Պետրոսի» Ա/Ձ-ին պատկանող ձկնաբուծարանում կատարած ստուգման ընթացքում պարզել են, որ ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել