
Հելսինկյան ասամբլեան ընդդեմ ոստիկանապետի. վճռի հրապարակումը հետաձգվել է
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը պետք է հրապարակեր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցով դատական ակտն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի, սակայն դատավորը հայտարարել է, որ վճռի հրապարակումը հետաձգվում է, քանի որ լրացուցիչ հետազոտություն պետք է իրականացվի հետևյալ արտահայտության համար.
«20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Դատարանը վճիռը կհրապարակի հուլսի 20-ին:
Մեկնաբանել