
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանը 2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավանության է արժանացրել պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պապոյանն զբաղեցնում էր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել