
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա. մեկնարկել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ալիևն Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցում էր Անվտանգության համաժողովին:
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ մեկնարկել է Էրդողան-Ալիև հանդիպումը։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահն այցելել էր Անըթքաբիր՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։
Սա Ալիևի առաջին արտասահմանյան պաշտոնական այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո: Նրա երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել