
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նվիրատվության վկայագիր կհանձնի «Մուրացան» հիվանդանոցին
Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն հուլիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին կհանձնի նվիրատվության վկայագիր:
Հիվանդանոցը մասնագիտացված է ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժման մեջ:
Նվիրատվությունը հնարավոր է դարձել ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված միջոցներով: Պարահանդեսն ամեն տարի կազմակերպվում է Վիեննայում:
Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ առողջապահության փոխնախարար, Հայկ Դարբինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Սամվել Ավետիսյանը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կամսար Բաբինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել