
Մոսկվան ու Բաքուն համաձայնեցնում են խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները
Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցվում են մեր խաղաղապահ զորակազմի շուրջ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները»,- ասել է նա՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը լրանում է 2025 թվականին։
Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո փոխվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը: Ըստ նրա՝ «այժմ ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկում են այդ տարածքներում, իրականացնում շենքերի և մշակութային կառույցների պահպանություն»։
Լուսանկարը՝ РИА Новости / Валерий Мельников
Մեկնաբանել