
Հասարակական տրասպորտի կանգառներում կտեղադրվի էլեկտրոնային չվացուցակների համակարգ
Փորձարկման աշխատանքներ են ընթանում հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նաև ավարտվել է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների 5 մրցույթ, որին մասնակցել է 26 երթուղի:
«Մրցույթների ժամանակացույցը պետք է սահմանել այնպես, որ օր առաջ հասարակական տրանսպորտի սպասարկումն այլևս չիրականացվի հնամաշ մեքենաներով»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել