
Տարոն Մարգարյան. «Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ»
«Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առավել ևս, որ տվյալ տարածքները, ըստ էության, ժամանակի ընթացքում վերածվում են խրոնիկ աղբավայրի»,- այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա հանձնարարել է վերանայել նման տնտեսավարողների կողմից շինթույլտվությունների երկարացման հայտերի բավարարման մոտեցումները:
Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներն արձանագրվել և, ըստ այդմ, իրականացվել են շինությունների քանդման աշխատանքներ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել նաև շինթույլտվությունների ժամկետների պահպանումը` գործնական քայլեր ձեռնարկելով նմանատիպ խախտումներ արած կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Մեկնաբանել