
Փետրվարի 12-ին առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել