
Լիբանանում մի քանի գերատեսչությունների հրամայել են պատրաստ լինել Իսրայելի հետ հնարավոր պատերազմին. Bloomberg
Լիբանանի կառավարությունը կարգադրել է մի քանի գերատեսչություններ բերել բարձր պատրաստվածության վիճակի՝ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի մեկնարկի պատճառով։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Վերջինիս տվյալներով՝ կառավարության կարգադրությունն անդրադարձել է մի քանի նախարարությունների և հիվանդանոցների:
Լիբանանյան Naharnet լրատվական պորտալի փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 հրթիռ և 350 կամիկաձե անօդաչու։ Դրա հետևանքով զոհվել է 12 զինծառայող և 7 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 170-ը։ Ռազմական սրման պատճառով Իսրայելի հյուսիսում գտնվող շուրջ 40 բնակավայրից տարհանվել է շուրջ 115 հազար մարդ։ Այդ բնակավայրերի թվում է նաև Կիրյաթ Շմոնա քաղաքը, որը գտնվում է սահմանից 2,5 կիլոմետր հեռավորության վրա։
Լիբանանի հարավում իսրայելական հարձակումների զոհ է դարձել 32 խաղաղ բնակիչ, իսկ Հեզբոլահ կուսակցության մարտական թևը կորցրել է 153 գրոհային։ Երկրի հարավային շրջաններից տեղահանվածների թիվը հասել է մինչև 75 հազարի։
Լուսանկարը՝ iStock-ից
Մեկնաբանել