HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, Պետրակովը՝ լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր:

Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter