
Մոլդովան մինչև 2024-ի տարեվերջ դուրս կգա ԱՊՀ-ից
Մոլդովան մինչև 2024 թվականի ավարտը վերջնականապես կլքի ԱՊՀ-ն։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Դոյնա Գերմանը: Այդ մասին փոխանցում է Sputnik Молдова-ն։
Գերմանն այսպես է մեկնաբանել ԱՊՀ-ից դուրս գալու ծրագրերը: «Մենք գրեթե եզրափակիչ փուլում ենք։ Մեր առջև նպատակ ենք դրել ամեն ինչ ավարտել մինչև 2024 թվականի վերջ»,- հայտարարել է մոլդովացի քաղաքական գործիչը։
Պատգամավորը «մանիպուլյացիա և ապատեղեկատվություն» է անվանել նման գործողության հնարավոր տնտեսական հետևանքների մասին ընդդիմախոսների մտավախությունները: Նրա կարծիքով՝ Մոլդովան դրանից միայն կշահի, քանի որ ստիպված չի լինի վճարել ԱՊՀ-ին անդամակցելու համար նախատեսված վճարները։
Լուսանկարը՝ արխիվային/Sergei Gapon/AFP/Getty Images
Մեկնաբանել