
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր հրամանատարների ոչնչացման մասին
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում մարտական գործողությունների ընթացքում վերացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կապված զինված խմբավորումների «հազարավոր զինյալների ու հարյուրավոր հրամանատարների»: TACC գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«ՀԱՄԱՍ-ի դեմ շատ մեծ հաջողություններ կան, և դա շատ ակնհայտ դրսևորումներ ունի. հազարավոր ահաբեկիչներ են սպանվել, (սպանվել են-խմբ.) տարբեր մակարդակների հարյուրավոր հրամանատարներ՝ գեներալներ և ավելի ցածր, և մենք կհասնենք նաև այդ կազմակերպության ղեկավար կազմին»,- զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Յոավ Գալանտը, որի խոսքերը մեջբերել է իսրայելական i24 հեռուստաընկերությունը։
Գալանտի խոսքով՝ Գազայի հատվածում ոչնչացվել են նաև ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների բազմաթիվ օբյեկտներ՝ թունելներ, ռազմական ենթակառուցվածքներ, զինամթերքի պահեստներ: Իսրայելցի նախարարը նաև հավելել է, որ զինվորականների ձեռքում հայտնվել են հարյուրավոր համակարգիչներ, որոնցից հետախուզական տվյալներ են դուրս բերվել: «Ձեզ մի բան եմ խոստանում՝ հաղթելու ենք, այլ տարբերակ չկա», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Լուսանկարը՝ EFE/EPA/YANNIS KOLESIDIS
Մեկնաբանել