
Մաշտոցի պուրակում կնշվի Սահմանադրության օրը
Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում մեր հիմնական զենքը եղել է Սահմանադրությունը: Հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ին, Սահմանադրության տոնը միասին նշում ենք Մաշտոցի պուրակում:
Կլինեն ելույթներ սահմանադրական կարգի հաստատման կարևորության մասին: Հարսնաքարի վերջին իրադարձությունների վերաբերյալ կներկայացնենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ու պահանջները: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կհրապարակի պայքարի սկզբունքներն ու նպատակները ամփոփող մանիֆեստ:
Կլինի նաև համերգային ծրագիր: Արթուր Իսպիրյանը կներկայացնի Երևանի մասին հին երգերի իր մշակումները:
Նախատեսում ենք նաև պուրակում տեղադրել 90-օրյա քաղաքացիական պայքարը խորհրդանշող ցուցանակ:
Բաց ենք ամեն տեսակ առաջարկների և ստեղծագործ մտքերի համար:
Մաշտոցի պուրակի ակտիվիստներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել