
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։ Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։
Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նախօրեին երիտասարդների ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերին Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ էր նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված մեծահասակների աշխարհի 88-րդ առաջնությունում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել