
Ժամանակավորապես փակվելու է Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը
Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել