
Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ):
«Մասնավորապես՝
- սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,
- սննդի օբյեկտում հնարավոր չի եղել կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,
- հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են պոկված և կոտրված,
- սեղանները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել