HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող և ստեղծող երկիր: Նախագծում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց Կառավարությունը ձգտելու է հասնել սահմանված ժամանակահատվածում:

Ռազմավարության նախագծով սահմանված առաջնահերթություններից է մշակութային ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը, որի շրջանակում նախատեսվում են, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների, հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում: Ընդգծվել է նաև մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացման կարևորությունը, այդ թվում՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն ընդգծել է ոլորտի արդյունավետ կառավարման ու զարգացման կարևորությունը և նշել, որ այն ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունները և ոլորտում առկա հարցերի լուծման վերաբերյալ դիտարկումները ներառել ռազմավարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter