
Որոշ ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվել է․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ սահմանային վերահսկողության արդյունքում ներմուծումը Հայաստան մի քանի երկրից արգելվել է լաբորատոր անհամապատասխանության հետևանքով․
Ուկրաինա
Թռչնամիս՝ 87458 կգ՝ խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,
Բրազիլիա
Թռչնամիս՝ 51000 կգ, որից
- 25500 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,
- 25500 լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բրազիլիա
- Խոզի միս՝ 25564 կգ` լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Փաստաթղթային անհամապատասխանության հետևանքով․
երկիրը՝ Իտալիա
Դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել