
«Կառավարությունը շրջանառության մեջ է դնում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը»․ Միրզոյան
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե օրեր առաջ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով տարածարջանի երկրների կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ինչ մոտեցումներ են ունեցել երկրները ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ հարմար հարթակ է տարածաշրջանի վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով: Նշեց, որ Հայաստանը շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո:
Նախարարը նկատեց, որ Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դնում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրագործումը կապահովի տարածաշրջանում խաղաղություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել