
Հայաստանը Ֆրանսիայից պաշտպանական սպառազինություն կգնի
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն կընդունի Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պաշտոնապես ամրագրելու Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրության սպառազինության ձեռք բերումը։ Այս մասին հայտարարել է Սեբաստիեն Լըկորնյուն՝ "Le Parisien" պարբերականին հոկտեմբերի 21-ին տված հարցազրույցում։
Ստորագրվելիք պայմանագրով ձեռք բերված սպառազինությունը, ըստ Լըկորնյուի, «թույլ կտա Հայաստանին պաշտպանել իր երկինքը»։ Այդ մասին նա խոսել էր նաեւ նախորդ շաբաթ՝ Սենատում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։
«Անհրաժեշտ է Հայաստանին թույլ տալ պաշտպանելիր քաղաքացիական բնակչությանը եւ ապահովել իր սահմանների պաշտպանությունը»,- հավելել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը։
Լուսանկարում՝ (ձախից) Սուրեն Պապիկյանը, Սեբաստիեն Լըկորնյուն (նախարարի ՖԲ էջից)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել