
ՌԴ ՊՆ-ն Երևանում կամ Բաքվում չի քննարկում խաղաղապահների դուրսբերման հարցը
Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Երևանում կամ Բաքվում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։
Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Երևանում կամ Բաքվում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը, իրականությանը չի համապատասխանում: Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության հարցերով պլանային շփումների մասին է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Լուսանկարը՝ Alexander NEMENOV/AFP
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել