
Ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը կայցելի Հայաստան
2023 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստան կժամանի ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, որը պատասխանատու է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի հաղորդմամբ, Երեւանում գտնվելու ընթացքում հանձնակատար Լենարչիչը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և կայցելի որոշ վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից փախստականները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել