
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ՝ հոկտեմբերի 4-ին հայտարարել է քաղաքական պայքար սկսելու մասին՝ իր ձեւակերպմամբ «հանուն Հայաստանի ապագայի»։
«Հայաստանի հայրենասերներին՝ Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ուղերձ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- ասված է Կարապետյանի տեսաուղերձում՝ հրապարակված նրա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի եւ նախարարի (2021-ի օգոստոսից նոյեմբեր) պաշտոնները։ Նրա ազատումը պայմանավորված էր 2021-ի նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմամբ:
Մեկնաբանել